Գլխավոր Լրահոս

2012թ. գինու գլոբալ շուկան կկրճատվի 6,1%-ով

2012թ. գինու գլոբալ շուկան կկրճատվի 6,1%-ով

Գինու համաշխարհային շուկան ճգնաժամում է՝ պայմանավորված Ֆրանսիայում և Իտալիայում հաստատված եղանակային պայմաններով, նշվում է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (МОВВ) ղեկավար Ֆեդերիկո Կաստելուչիի զեկույցում:

Ընթացիկ տարում ալկոհոլային խմիչքի գլոբալ արտադրությունը կկրճատվի 6,1%-ով՝ վերահաստատվելով 1975թ. մակարդակում: «Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ աշխարհում կշշալցվի 243,5 մլն հեկտալիտրից մինչև 252,9 մլն հեկտալիտր գինի, ինչը վերջին 37 տարվա նվազագույն ցուցանիշն է»,- ասված է զեկույցում: 2011թ. գինու համաշխարհային արտադրանքը կազմել է 264,2 մլն հեկտալիտր:

Ըստ Կաստելուչիի՝ սկսած 2004-ից՝ գինու համաշխարհային շուկան անընդմեջ կրճատվել է, սակայն 2012թ. անկումը անսպասելի է եղել ոլորտի անգամ ամենահոռետես մասնագետների համար: Խաղողի վատ բերքը անկասկած կհանգեցնի ալկոհոլի գների բարձրացման ու գլոբալ շուկայում առաջարկի կրճատման։ «Դեֆիցիտից խուսափելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել պահուստները»,- ասել է Կաստելուչին:

2013թ. աշխարհը 1,3 մլրդ շիշ գինու պակաս կզգա։ Մեծ Բրիտանիայում գինու լավագույն արտադրողներից մեկը՝ Nyetimber տնտեսությունը հայտարարել է, որ խաղողի այս տարվա բերքից գինի չի արտադրի, քանի որ այն տուժել է ցուրտ ամառվա և անձրևային աշնան հետևանքով։ Հետևապես գինու որակն ակնկալվածից ցածր կլինի և կհանգեցնի ապրանքանիշի հեղինակության անկմանը։

2011թ. աշխարհում գինու խոշորագույն արտադրողը ֆրանսիան է եղել։ Երկիրն արտահանել է 50,2 մլն հեկտալիտր գինի՝ ցուցանիշով գերազանցելով գլխավոր մրցակից Իտալիային։ Անցած տարի իտալացի գինեգործները համաշխարհային շուկա են արտահանել 42 մլն հեկտալիտր գինի:

Ընդ որում՝ 2012թ. ոլորտում ամենամեծ վնասը կկրի հենց Ֆրանսիան, որտեղ գինու արտադրությունը կկրճատվի 20%-ով՝ արձանագրելով վերջին 40 տարվա նվազագույն ցուցանիշը: Սա ևս պայմանավորված է եղանակային վատ պայմաններով՝ երաշտ, կարկտահարություն ու շոգ եղանակներ։ Հունգարիայում գինու արտադրությունը կնվազի 32%-ով, Արգենտինայում 24%-ով, նոր Զելանդիայում՝ 17%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում