Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան կորցրել է մրցունակությունը

Ֆրանսիան կորցրել է մրցունակությունը

Ֆրանսիան մրցունակ չէ ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ Եվրոպայի համեմատ։ Այսպիսի հայտարարություն է արել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Պասկալ Լամին՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Վերջին 10 տարում արտաքին շուկաներում նվազել է Ֆրանսիայի մրցունակությունը, ինչն առավել ակնհայտ է Եվրոպայում։ Այստեղ երկիրը տասը տարում կորցրել է շուկայի զգալի մի մասը», -ասել է Լամին:

Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ կարճաժամկետ հեռանկարում Ֆրանսիան կվերականգնի մրցունակությունը, ինչին կօգնի բիզնեսի համար հարկադրույքների նվազեցումը։ Ֆրանսիայի կառավարությունը, նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ, երկրի մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների քննարկումը սկսելու է նոյեմբերի 6-ից:

Այդուհանդերձ, կառավարությունն արդեն հավանություն է տվել խոշոր ընկերությունների համար հարկադրույքների բարձրացմանը։ Նախաձեռնությունը մաս է բյուջետային խնայողության միջոցառումների, որոնք, իրենց հերթին, ուղղված են երկրի բյուջեի պակասուրդի կրճատմանը։ Կիրակի ֆրանսիական ընկերությունների 100 ղեկավարներ համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով աշխատավարձերի հարկումը կրճատել €30 մլրդ-ով։

Լամին Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկրի նախագահը գիտակցում է աշխատաշուկայում բարեփոխումների անհրաժեշտությունը: «Ես կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և կառավարությունը գիտակցում են բարեփոխումների անհրաժեշտությունը։ Դրանք թույլ կտան արդիականացնել երկիրը, որն ամեն կերպ ընդդիմանում է փոփոխություններին, քանի որ ֆրանսիացիների մեծ մասը իրենց երկիրը երջանիկ վայր է համարում՝ շրջապատված սարսափելի աշխարհով»,- ասել է Լամին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում