Գլխավոր Լրահոս

Չինական ընկերությունները կտրուկ ավելացրել են պարտավորությունների ծավալը

Չինական ընկերությունները կտրուկ ավելացրել են պարտավորությունների ծավալը

2012թ. 3-րդ եռամսյակում կտրուկ ավելացել են չինական ընկերությունների պարտքերը, ինչը պայմանավորված է երկրում տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ։

Ըստ բրիտանական Financial Times-ի՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին 66%-ով աճել է չինական ընկերությունների չվճարած պարտավորությունների ծավալը։ Բացի այդ՝ ավելացել է պարտքերի հարաբերակցությունը վաճառքների նկատմամբ: Ըստ պարտավորությունների ծավալի՝ առաջատարը հաստոցաշինական, պողպատաձուլական, ածուխ և ցեմենտ արտադրող ընկերությունններն են:

Արդյունաբերական սարքավորումներ արտադրող Sany Heavy ընկերությունը, որը ոլորտի համաշխարհային առաջատարների տասնյակում է, հայտարարել է պարտավորությունների մինչև $3,36 մլրդ աճի մասին, ինչը 83%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Չվճարված պարտքերի ցուցանիշով առաջատարը պողպատաձուլական Baosteel և գունավոր մետաղների արտադրության Jiangxi Copper ընկերություններն են, որոնց պարտքերը համապատասխանաբար աճել են 52%-ով և 66%-ով:

Ակնկալվում է, որ Չինաստանի ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարում 8%-ից պակաս կլինի: Ցուցանիշը թեև բարձր է զարգացած մի շարք երկրների համեմատ, սակայն չինական ընկերությունների համար կողմնորոշիչ է եղել ՀՆԱ-ի երկնիշ աճը։ Հետևապես՝ նրանցից շատերը գումարներ են փոխառել՝ ներդրումներ կատարելու և արտադրությունն ընդլայնելու նպատակով: Սակայն վաճառքները չեն արձանագրել սպասված ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում չինական բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում ավելացել է հուսալի վարկերի մասնաբաժինը։ Այսպես՝ China Construction Bank-ի խնդրահարույց վարկերի ծավալը նվազել է 0,5-տոկոսային կետով, Agricultural Bank of China-ինը՝ 2-տոկոսային կետով, Bank of China-ինը՝ 1,5-տոկոսային կետով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում