Գլխավոր Լրահոս

ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը

ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: 

ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր ԲԴԽ նախագահությունից և անդամությունից հրաժարվելու մասին։ Նույն օրը պաշտոնից հեռացել էր ևս հինգ պաշտոնյա։

Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ անկախ համարվող դատական համակարգի ներկայացուցչին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին «խնդրել է» թողնել պաշտոնը։

Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից է ընտրում խորհրդի նախագահ: ԲԴԽ նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում