Գլխավոր Լրահոս

Եթե Պուտինին հաջողվի Ուկրաինան վերածել վասալ պետության, նա չի կանգնի դրանով. Բրիտանիայի հետախուզության ղեկավար

Եթե Պուտինին հաջողվի Ուկրաինան վերածել վասալ պետության, նա չի կանգնի դրանով. Բրիտանիայի հետախուզության ղեկավար

Բրիտանական հետախուզության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը լուրջ վտանգ կլինի արևմտյան անվտանգության համար և կարող է էապես ազդել Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի քաղաքականության վրա:

«Եթե Պուտինին հաջողվի Ուկրաինան վերածել վասալ պետության, նա չի կանգնի դրանով»,- ասել է Մուրը Փարիզում: «Մեր՝ բրիտանական, ֆրանսիական, եվրոպական և տրանսատլանտյան անվտանգությունը վտանգված կլինի»:

MI6-ի ղեկավարը նշել է, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ծախսերը հայտնի են, սակայն չաջակցելու ծախսերն անհամեմատ ավելի բարձր կլինեն: Նրա խոսքով՝ Չինաստանը կգնահատի հետևանքները, Հյուսիսային Կորեան կոգևորվի, իսկ Իրանը կդառնա ավելի վտանգավոր:

Մուրը հանդես է եկել իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Լեռների հետ՝ Անտանտի (entente cordiale) 120-ամյակին նվիրված միջոցառմանը: Լեռներն ընդգծել է, որ ուկրաինական պատերազմը սպառնում է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:

Եվրոպական պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփի «Նախ Ամերիկան» քաղաքականությունը կարող է վտանգել տրանսատլանտյան հարաբերությունները: Այնուամենայնիվ, Մուրը վստահություն է հայտնել ԱՄՆ-ի հետ համագործակցության շարունակման հարցում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում