Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա. դեկտեմբերի 4-ին կառավարության ու խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության պայմանագրի աշխատանքի 90 տոկոսը արված է, մնում է վերջին ջանքը գործադրել՝ ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասաց նա՝ բացառելով, որ ՀՀ-ն կանի որևէ քայլ, որը նպատակաուղղված կլինի իրավիճակի ապակայունացմանը։
«Մեր երկրում 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է, բայց հայտարարել ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա ու չի լինելու։ Ինչո՞ւ։ Քանի որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը հնարավորություն է տալիս, որ բանակցային-իրավական հիմքի վրա այդ հարցը լուծենք»,- նշեց վարչապետը։
Civilnet











