2013թ. Ռուսաստանը և Բելառուսը պետգնումների էլեկտրոնային հարթակներում ազատ առևտրի կանցնեն, Ղազախստանը նրանց կմիանա 2014թ.։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուռլան Ալդաբերգանովը՝ Նովոսիբիրսկում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ընթացող «ԵվրԱզԷՍ ԱԳՐՈ 2012» առաջին միջազգային համաժողովի ընթացքում։
«Պետգնումների հարցը կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից ԵՏՀ-ի առջև խնդիր է դրված, որ յուրաքանչյուր մասնակից՝ սպառող, քաղաքացի կամ ցանկացած որևէ այլ ձեռնարկություն, կարողանա ազատորեն մասնակցել էլեկտրոնային առևտրին»- ասել է Ալդաբերգենովը:
Նրա խոսքով՝ Մինսկում ընթացող վաճառքներին կկարողանան մասնակցել անգամ Նովոսիբիրսկում գտնվող թրեյդերները։
ԵՏՀ-ն ստեղծվել է 2011թ.՝ որպես Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի կարգավորիչ մարմին, որն ունի կառավարման անդրազգային մարմնի կարգավիճակ և չի ենթարկվում միության անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարություններից ոչ մեկին: Հանձնաժողովի որոշումները ենթակա են պարտադիր կատարման երեք պետություններում էլ։
Civilnet











