Գլխավոր Լրահոս

Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը դարձել է «Հիթրոու» օդանավակայանի բաժնետեր

Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը դարձել է «Հիթրոու» օդանավակայանի բաժնետեր

Չինաստանի պետական China Investment Corporation (CIC) հիմնադրամը գնել է Heathrow Airport Holdings-ի բաժնետոմսերի 10%-ը: Հոլդինգը կառավարում է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը։ CIC-ը, ի դեպ, վերահսկում է Չինաստանի ոսկեարժութային պահուստների մի մասը:

CIC-ը գործարքի մանրամասները չի ներկայացրել: Ավելի վաղ հայտարարվել է, որ CIC-ի «դուստր» Stable Investment Corp. կորպորացիան ձեռքբերված բաժնեմասի 5,72%-ը գնել է իսպանական շինարարական Ferrovial ընկերությունից՝ վճարելով $414,6 մլն: Մնացած 4,28%-ը Stable-ը գնել է օդանավակայանը կառավարող մյուս ընկերություններից՝ $310,6 մլն-ով։

Ընթացիկ տարվա օգոստոսին Ferrovial-ը հայտարարել է Heathrow Airport Holdings-ի բաժնետոմսերի մի մասը Qatar Holdings-ին վաճառելու մասին, ինչի արդյունքում Լոնդոնի օդանավակայանը կառավարող կոնսորցիումում նրա բաժնեմասը նվազել մինչև 39,37%: Չինացիների հետ գործարքի արդյունքում իսպանացիների բաժնեմասը կնվազի մինչև 33,65%:

Լոնդոնի «Հիթրու» օդանավակայանը կառավարող Heathrow Airport Holdings-ը ստեղծվել է BAA ընկերության վերանվանման և վերակազմավորման վրա: Վերջինս մինչ 1986թ. պետական ընկերություն էր և կառավարում էր բրիտանական մի քանի օդանավակայան: 1986թ. ընկերությունը մասնավորեցվեց, նրա բաժնետոմսերը սկսվեցին շրջանառվել Լոնդոնի բորսայում:

2006թ. BAA-ն անցավ իսպանական Ferrovial-ի գլխավորած կոնսորցիումի վերահսկողության տակ։ 2009թ. ընկերությանը պարտադրվեց վաճառել օդանավակայանների մի մասը: Այս տարի հոկտեմբերին BAA-ն վերանվանվեց Heathrow Airport Holding, քանի որ բիզնեսի 95%-ը բաժին էր ընկնում հենց «Հիթրոու» օդանավակայանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում