«Երևանի ավտուբուս» ՓԲԸ-ի գործադուլ արած վարորդներից 32-ին ազատել էին աշխատանքից։ Աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում պահանջող վարորդներին քաղաքապետարանը հեռացրել էր «աշխատակցի հանդեպ վստահությունը կորցնելու» հիմքով։
Գործադուլի մասնակից վարորդներից մեկը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Երևան ավտոբուս» ընկերությունից առաջարկել են աշխատանքի վերականգնման դիմում գրեն. «Մեզ ասացին, որ առավոտյան գանք դիմում գրենք՝ [...] աշխատանքի ընդունվելու դիմում»,- ասել էր վարորդը։
#CivilNetCheck-ին Երևանի քաղաքապետարան խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ աշխատանքից հեռացված 32 վարորդից ոչ ոք դեռ չի վերականգնվել։
«32-ից 27-ը դիմում է գրել աշխատանքում վերականգվելու համար, 5-ը՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասաց Հայկ Կոստանյանը։

Ըստ Կոստանյանի՝ 27 վարորդների դիմումներն առանձին քննարկվելուց հետո միայն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ որոշում կկայացվի։
Այսպիսով, դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ գործադուլի հետևանքով աշխատանքից ազատված վարորդներից ոչ ոք չի վերադարձել աշխատանքի։ Քաղաքապետարանը դեռ քննարկում է 27 վարորդի դիմումը։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











