Գլխավոր Լրահոս

Գենդերային հավասարությանն ուղղված գլոբալ ջանքերը՝ «Ավրորա»-ի քննարկման թեմա

Գործընկերային բովանդակություն

2024-ի մայիսին Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումը Լոս Անջելեսում համախմբել էր ազդեցիկ ձայներին՝ քննարկելու գենդերային արդարությունը և կանանց զորեղացումը։ Ֆորումը կազմակերպել էր  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի The Promise ինստիտուտի աջակցությամբ։ Այն վեր հանեց գենդերային հավասարությունն ընդլայնելու գործում մարտահրավերներն ու հնարավորություններն ամբողջ աշխարհում։ Բանախոսներն էին 2020-ին «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի և զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը,  FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարը, The Reckoning Project նախագծի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին և «Գրեմին» հիմնադրամի նախագահ, գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը: Կանանց և աղջիկներին ավելի շատ աջակցելու մասին քննարկումը վարում էր «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ և Memory Matters ընկերության հիմնադիր տնօրեն Էլիս Գրինվալդը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում