2024-ը՝ լուսանկարներում՝ աշխարհի տարբեր անկյուններից

BBC-ն հավաքել է աշխարհի լրատվական գործակալությունների լուսանկարիչների կողմից այս տարի արված վառ լուսանկարները։
Լավան տարածվում է Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու ճանապարհի վրա։
Մեքսիկա-ԱՄՆ սահմանը հատող ներգաղթյալների թիվը Ջո Բայդենի նախագահության օրոք հասավ ռեկորդային մակարդակի՝ նոյեմբերյան նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվելով քաղաքական գլխացավանքի։
Ներգաղթյալների թիվը սկսել է աճել 2018-ից՝ հիմնականում Կենտրոնական Ամերիկայի բնակիչների հաշվին, որոնք փախչում են աղքատությունից, հանցագործությունից, քաղաքական հետապնդումներից և բնական աղետներից։
Ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը ելույթ ունեցավ 2024-ի Սուպերբոուլի ընդմիջման շոուի ժամանակ։
Քիզը հայտնվել էր կարմիր դաշնամուրի հետևում՝ հագին նույն երանգի կարմիր զգեստ։ Նա կատարեց իր If I Ain't Got You հիթը։ Այնուհետև նա R&B աստղ Աշերի հետ կատարել է 2004-ի My Boo երգը։
Ինդոնեզիայի փրկարարները Աչեհ նահանգի ափերի մոտ նավի ժանգոտված իրանի վրա հայտնաբերեցին ռոհինջա էթնիկ խմբի 69 այրված և ջրազրկված մարդկանց։
Երկրի որոնողափրկարարական գործակալությունը հայտնեց, որ փրկվել է ինը երեխա, 18 կին և 42 տղամարդ։ Եվս մոտ 80 մարդու ենթադրաբար քշել է հոսանքը։ Կան մտավախություններ, որ նրանք զոհվել են։
Մարտին Հյուսիսային Եվրոպայի ողջ տարածքում հնարավոր էր դիտել հյուսիսափայլը։
Առաջիկա մի քանի տարիներին այս բնական երևույթը տեսնելու հավանականությունը կմեծանա, քանի որ Արևը կհասնի իր 11-ամյա ցիկլի գագաթնակետին 2024-ի վերջում կամ 2025-ի սկզբում։
Մարդիկ վազում են դեպի մարդասիրական օգնության արկղերը, որոնք ընկնում են Գազայի հատվածի հյուսիսային մասում 2024-ի ապրիլին։
Պարաշյուտներով բեռների նետումն առաջին անգամ փորձարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ շրջապատված զորքերին մատակարարելու համար։ Ժամանակի ընթացքում այս եղանակը սկսեցին կիրառել նաև մարդասիրական օգնության առաքման համար, երբ բոլոր մյուս, ավելի արդյունավետ լուծումներն արդեն սպառված են։
Թայվանում տեղի ունեցավ վերջին 25 տարվա ամենահզոր՝ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը վնասեց շենքեր ու ենթակառուցվածքներ, հատկապես կղզու արևելյան ափին։
Ապրիլին տասնյակ միլիոնավոր մարդիկ Հյուսիսային Ամերիկայի հսկայական տարածքով մեկ դիտեցին Արևի ամբողջական խավարումը։
Վերևի լուսանկարում պատկերված է արևի խավարումը ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի վրա։
Սուդանում հակամարտության պատճառով ավելի քան 10 միլիոն մարդ ստիպված լքել է տունը։ Հարևան Չադ փախածների մեծ մասը կանայք և երեխաներ են։
2023-ի ապրիլին Սուդանում պատերազմ սկսվեց բանակի և զինված հզոր խմբավորման միջև։
Յոհանեսբուրգում մարդիկ հերթ են կանգնել քվեարկելու համար 2024-ի մայիսի 29-ին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսյան ընտրություններում Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը, որը գլխավորել էր սպիտակ փոքրամասնության իշխանության դեմ պայքարը և գերիշխող դիրք զբաղեցրել երեք տասնամյակ շարունակ, կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը։
Դոնալդ Թրամփին շտապ հեռացնում են բեմից Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ հրաձիգը կրակ էր բացել նրա վրա հարևան շենքի տանիքից։
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն ընկած է գետնին։ Գնդակը քերծել է նրա ականջը։ Բեմը լքելիս նա բարձրացրեց բռունցքը՝ ի նշան պայքարի։
2024 -ի Օլիմպիական խաղերի բացումը Փարիզում տպավորիչ էր. հազարավոր մարզիկներ նավարկեցին Սենայով՝ կամուրջների, ափերի և տների տանիքների վրա գտնվող հանդիսատեսի կողքով։
Արարողության ավարտը տեղի ունեցավ վառ լուսավորված Էյֆելյան աշտարակի ներքո։
Փարիզի օլիմպիական խաղերում բրազիլացի սերֆինգիստ Գաբրիել Մեդինայի պատկերով ապշեցուցիչ լուսանկարը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը։
Ֆրանսիացի լուսանկարիչ Ժերոմ Բրույեն գիտեր, որ հնարավորություն ունի նկարելու ինչ-որ յուրահատուկ բան, երբ սերֆինգիստը բռնեց օրվա ամենամեծ ալիքներից մեկը։ Նա արեց լուսանկար, որը դարձավ վիրուսային։
Լիբանանի Սիդոն քաղաքում ցուցարարները բողոքում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության դեմ։
Հանիեն սպանվեց Թեհրանում իր կեցավայրի վրա իսրայելական հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
Հուլիսին Կալիֆոռնիայում անտառային հզոր հրդեհն ընդգրկեց ավելի քան 1500 քառ. կմ տարածք՝ ոչնչացնելով տասնյակ տներ և ստիպելով հազարավոր մարդկանց փախչել կրակից։
Հրկիզման մեղադրանք առաջադրվեց մի մարդու, որը, ըստ քննության տվյալների, այրվող մեքենան գցել է ձորը։
Հուլիսին ռուսական հրթիռը հարվածեց Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցին՝ Ուկրաինայի խոշորագույն մանկաբուժական հաստատությանը։
Երկու մարդ զոհվեց, շենքը զգալի վնասվածքներ կրեց։
Ֆրանսուհի Ժիզել Պելիկոյի բազմակի բռնաբարությունների սարսափելի պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհում։
Բռնաբարության գործով որպես մեղադրյալ անցնում է 51 տղամարդ, այդ թվում՝ Պելիկոյի ամուսինը, որի հետ նա 50 տարի ամուսնության մեջ էր եղել։
Հրաժարվելով անանունության իրավունքից՝ այս կինը դարձավ քաջության և տոկունության խորհրդանիշ։
Պաղեստինցիները Գազայի հատվածում վնասված մեքենայով գնում են Խան Յունիսի արևելյան մասից՝ իսրայելական բանակից տարհանման հրաման ստանալով։
ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի բռնկումից մեկ տարի անց՝ հոկտեմբերին, իսրայելցի զինվորականները կրկին հրաման տվեցին տարհանել քաղաքացիական բնակչությանը Գազայի հյուսիսային մասից, ինչը ստիպեց հարյուր հազարավոր տեղացիների տեղափոխվել հատվածի հարավ։
Բայց հարավը շարունակում է ենթարկվել իսրայելյան ռմբակոծություններին, ուստի ՄԱԿ-ը և մարդասիրական այլ կազմակերպություններ հայտարարում են, որ Գազայում անվտանգ վայրեր չկան։
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը գնում է լրագրողների հետ զրուցելու նախքան Լաս Վեգասի օդանավակայանում Air Force Two ինքնաթիռի վայրէջքը։
Իր կարճ քարոզարշավի ընթացքում Հարիսը ոչ մեկ անգամ է այցելել «տատանվող» Նևադա նահանգ, այդ թվում՝ հայտնի Լաս Վեգաս և Հուվերի ամբարտակ։
Ավելի քան 200 մարդ զոհվեց Իսպանիայի արևելքում գտնվող բնակավայրերում, այդ թվում՝ Վալենսիայում տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեցի հետևանքով։
Ջրհեղեղները քշեցին-տարան շենքեր, քանդեցին կամուրջներ և փողոցները ծածկեցին ցեխով ու աղբով։ Մի քանի ժամում այս տարածաշրջանում տեղաց տարեկան տեղումների նորման։
«Միլթոն» փոթորիկը շարժվում է Ֆլորիդա. տեսարան Dragon Endeavor նավի բորտից՝ 2024-ի հոկտեմբերի 9-ին։
Մինչև 205 կմ/ժ քամու արագությամբ փոթորիկը հսկայական ավերածություններ թողեց ողջ Ֆլորիդայում և հարևան նահանգներում։
Մարդիկ մոմերով և պաստառներով հավաքվել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի հրաժարականի պահանջով հանրահավաքի։
Նախագահի՝ ռազմական դրություն մտցնելու փորձը ցնցել էր հարավկորեական հասարակությանը, որը լավ է հիշում ավտորիտար կառավարիչների ժամանակները։
Սիրիայում Ասադների իշխանությունը վերջացավ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական զինված խմբավորումը դաշնակիցների հետ նոյեմբերի վերջին հարձակման անցավ, որն անսպասելիորեն արագ հանգեցրեց սիրիական բանակի փլուզմանը և ռեժիմի անկմանը։
Ապստամբները արագ գրավեցին երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպը, այնուհետև մի քանի օրում հասան մայրաքաղաք՝ Դամասկոս։ Բաշար Ասադը փախել է Մոսկվա։
Թեմա
Civilnet










