Գլխավոր Լրահոս

«Սենդի» փոթորկի պատճառած վնասները կհասնեն $15-18 մլրդ-ի

«Սենդի» փոթորկի պատճառած վնասները կհասնեն $15-18 մլրդ-ի

Նյու Յորք նահանգին «Սենդի» փոթորկի պատճառած ժամանակավոր վնասները կարող են կազմել $15-18 մլրդ: Նման հայտարարությամբ է հանդես եկել գլխավոր ռևիզոր Թոմաս դի Նապոլին, հաղորդում է  Reuters-ը:

«Սենդիի» պատճառով իրենց աշխատանքներն են դադարեցրել նյույորքյան NYMEX ապրանքային բորսան և NYSE ֆոնդային բորսա: Մեծ վնասներ են կրել Լոնգ Այլենդի խանութները, Բրոդվեյի շուրջ 40 թատրոն դադարեցրել է գործունեությունը: Բացի այդ՝ ապահովագրողները պետք է նշանակալից գումարներ վճարեն ոչ միայն ֆիրմաներին, այլև շարքային քաղաքացիներին:

Միաժամանակ ռևիզորը նշել է, որ «Սենդի» փոթորիկը հնարավոր է՝ դրական ազդեցություն ունենալ՝ այն կարող է նպաստել ժամանակավոր զբաղվածության մակարդակի աճին, ինչպես նաև խթանել շինարարական նյութերի վաճառքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում