Ամուսնական վեճերը լուծելու համար հաշտարարին դիմելը պարտադիր է լինելու
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում տարեկան մոտ 3,000 ամուսնական, ընտանեկան վեճ է քննվում դատարանում։ Այս ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կիրառության մեջ է դրվել հաշտարարի ինստիտուտը՝ Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը։ Այն անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է: Ամուսնալուծության, ալիմենտի, երեխայի խնամքի վեճերի դեպքում մինչև դատարան դիմելը այլևս պարտադիր կլինի հաշտարարին դիմելը:
Ի՞նչ է հաշտարարի ինստիտուտը, որո՞նք են հաշտարարին դիմելու առավելությունները և ի՞նչ ընթացակարգ է այն ենթադրում։ Այս և այլ հարցերի է պատասխանում Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավար Գայանե Դեմիրչյանը ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանի հետ զրույցում։
Civilnet




