Գլխավոր Լրահոս

Լոնդոնն առաջարկում է կրճատել ԵՄ շրջանային հիմնադրամների միջոցները

Լոնդոնն առաջարկում է կրճատել ԵՄ շրջանային հիմնադրամների միջոցները

Մեծ Բրիտանիան կշարունակի պահանջել Եվրամիության շրջանային հիմանդրամների բարեփոխումների իրականցումը, հաղորդում է Reuters-ը: Եվրահանձնաժողովը, իր հերթին, մտադիր է 2014-2020 թթ. շրջանային հիմանդրամների համար, որոնց նպատակը ԵՄ թույլ զարգացած շրջաններին աջակցելն է, մինչև €376 մլրդ ստանալ:

Մեծ Բրիտանիայի թորիների պալատը պահանջում է կրճատել ԵՄ բյուջեի ծախսերը, գործանականում, սակայն, Դեյվիդ Քեմերոնի կառավարությանը դա չի հաջողվի: Վարչապետը դրա փոխարեն առաջարկում է սառեցնել բյուջեի ծախսերը:

Պահպանողականները իրենց հերթին առաջարկում են սահմանափակել հարուստ պետությունների մատչումը շրջանային հիմանդրամաներին:

«ԵՄ յուրաքանչյուր պետություն մատչում ունի շրջանային հիմանդրամներին: Դրա փոխարեն մենք կարող ենք միջոցներն ուղղորդել առավել այլ ոլորտներ, որոնք առավել շատ  ունեն դրա անհրաժեշտությունը, քանի որ հարուստ պետությունները իրենք կարող են հոգալ իրենց ծասխերը: Սա շահեկան կլինի բոլոր համար, և Միացյալ թագավորությունը կկարողանա խնայել տարեկան մինչև 2 մլրդ ֆունտ ստեռլինգ», -նշում են պալատի պահպանողական անդամները:

Մեծ Բրիտանիայում շրջանային հիմանդրամների միջոցները օգտագործվում են Ուելսի և Քորնուոլի զարգացման համար:

Նշենք, որ հոկտեմբրի 31-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 307 կողմ ձայնով հավանություն է տվել ԵՄ բյուջեի ծախսերի 2014-2020 թթ. կրճատամանը: Քվեարկությունը պարտադիր բնույթ չի կրում: Քեմերոնը իր հերթին խոստացել է այս հարցում փոխզիջման հասնել նոյեմբերի 22-23-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովին:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում