«Նշաձողը երբեք այսքան իջեցված չի եղել». որքանո՞վ է դատական մարմինն անկախ
Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շուրջ շատ են քննարկումները և քննադատությունները։ Այս շաբաթ ուշադրության կենտրոնում էր ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը, որն ի վերջո հրաժարվեց իր թեկնածությունից՝ ՀԿ-ների ու քաղաքացիական հանրության բուռն դժգոհություններից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը փաստացի SMS-ով ԲԴԽ նախագահին հորդորել էր լքել պաշտոնը, չորեքշաբթի Ազգային ժողովում հայտարարեց, թե փոխզսպումների մեխանիզմը Հայաստանում գործում է։
ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե Հայաստանում որքան է դատական իշխանությունն անկախ և որքանով է գործում հակակշիռների մեխանիզմը։
Civilnet




