Հունվարի 24-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումը կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարներ՝ գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևի և թուրքական բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությունների միջև։ Ադրբեջանցի պաշտոնյան միաժամանակ պաշտպանության նախարարի տեղակալն է։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող երկկողմ համագործակցությունն ու զարգացման հեռանկարները։
Civilnet











