Վաշինգտոնում ինքնաթիռ է կործանվել

Վաշինգտոնում կործանվել է American Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ, հայտնում է Reuters գործակալությունը։ Ավիավթարը տեղի է ունեցել ռազմական ուղղաթիռի հետ բախման հետևանքով, օդանավն ընկել է Պոտոմակ գետը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում կարող էր լինել ավելի քան 6 տասնյակ մարդ։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հաստատել է, որ երկու օդանավերը ջրում են։ Ինքնաթիռում կար 64 մարդ, ուղղաթիռում՝ 3։ Այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ։
Թեմա
Civilnet










