Գլխավոր Լրահոս

Ավստրալիան Standard&Poor's-ին մեղավոր է ճանաչել

Ավստրալիան Standard&Poor's-ին մեղավոր է ճանաչել

Ավստրալիայի դաշնային դատարանը միջազգային վարկանշային Standard&Poor's-ին մեղավոր է ճանաչել 2006թ. ներդրողներին խաբելու և շփոթեցնելու համար, այս մասին ասված է դատարանի հաղորդագրության մեջ:

2011թ. հոկտեմբերին ավստրալական 12 քաղաք դատի են տվել S&P-ին՝ պնդելով, որ գործակալությունը խաբել է իրենց՝  2006թ. Constant Proportion Debt Obligation արժեթղթերի վարկանիշը սահմանելով բարձրագույն ААА մակարդակում:

S&P-ի փորձագետների կարծիքով՝ այդ արժեթղթերի դեֆոլտի հավանականությունը փոքր է եղել, սակայն մի քանի ամիս անց դրանք արժեզրկվել են 90%-ով, և իշխանությունները $16,6 մլն-ի վնաս են կրել:

Դատարանի որոշման համաձայն՝ արժեթղթերի բարձրագույն մակարդակը խաբուսիկ է:  Ըստ դատավոր Ջեյն Ջեգոթի կարծիքով՝ նիդեռլանդական ABN Amro բանկը, որը թողարկել է CPDO-ն, շահգրգռված է եղել S&P-ի նման որոշման մեջ: Ըստ դատարանի՝ արժեթղթերի թողարկողները ավստրալական քաղաքներին $31 մլն-ի վնաս են պատճառել: 

S&P-ն հերքում է իր մեղքը՝ խոստանալով բողոքարկել իր որոշումը:

Ավստրալական դատարանի որոշումը վարականշային գործակալությանը չափազանց բարձր վարկանիշի միտումնավոր սահմանաման հարցում մեղավոր ճանաչելու առաջին դեպքն է: Ըստ The Financial Times-ի՝ ասվտրալական դատարանի այս քայլը եռլակետային կարող է լինել համանման դատարանների համար Եվրոպյում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամի պատճառը կարող է  լինել վարկանշային գործակալությունների կողմից արժեթղթերի վարկանիշների միտումնավոր բարձրացումը, և ААА վարկանիշ ունեցող արժեթղթերի արագ արժեզրկումը: Արդյունքում մի շարք ներդրողներ կորցրել են իրենց  ավանդները և սնանակցել:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում