Մասկն ու Թրամփը որոշել են փակել USAID-ն. լրատվամիջոցներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) աշխատակիցները ծանուցում են ստացել փետրվարի 3-ից չներկայանալ Վաշինգտոնում գտնվող գործակալության կենտրոնակայան։ Այս մասին հայտնում է FOX5 պարբերականը` հիշեցնելով միլիարդատեր Իլոն Մասկի հայտարարությունը, թե նախագահ Դոնալդ Թրամփ հետ պայմանավորվել են փակել գործակալությունը:
USAID-ի աշխատակիցները հայտնել են, որ մեկ գիշերվա ընթացքում արգելափակվել է ավելի քան 600 աշխատակցի համակարգչային հասանելիությունը համակարգին։
«USAID-ն ղեկավարվում է մի խումբ արմատական լուսնոտների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, այնուհետև որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ», - հայտարարել է Թրամփը:
Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի բյուջե:
Թրամփը մեկ գրչի հարվածով դադարեցրել է 1961 թվականին Ջոն Քենեդիի կողմից ստեղծված կազմակերպության գոյությունը, որը երկարաժամկետ սոցիալ-տնտեսական աջակցություն էր տրամադրում այլ երկրների զարգացման համար:
Թեմա
Civilnet










