Գլխավոր Լրահոս

Նորքի անտառների տարածքում պետությանը կվերադարձվի 9 420 քմ մակերեսով հողամաս․ դատախազություն

Նորքի անտառների տարածքում պետությանը կվերադարձվի 9 420 քմ մակերեսով հողամաս․ դատախազություն

Գևորգ Թոսունյան

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, հայտնում է դատախազությունը։ Ըստ աղբյուրի՝ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9 420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005-ի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Այս և նմանաբնույթ բազմաթիվ գործարքների իրավաչափությանն էր անդրադարձել ՍիվիլՆեթի հետաքննությունը դեռ 2023-ի մարտին։ Մենք բացահայտել էինք 2000-ականներին անտառային տարածքների մասնատման սխեման ու ներկայացրել որոշ դերակատարների։ Մասնավորապես, ՍիվիլՆեթը գրել էր Նորքի անտառների տարածքի մասնատման ու անտառային հատվածի սեփականաշնորհման խնդիրների մասին։ Գլխավոր դատախազությունից ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել էին, որ քրեական գործով արձանագրված 16 դեպքերով ներկայացրել է 21 հայց, որից 10-ը՝ հակակոռուպցիոն դատարան, իսկ 11-ը՝ վարչական դատարան: Այս գործի շրջանակում Նորքի այգիների կամ Նորքի անտառների տարածքի յոթ հողակտորի պայմանագիր է վիճարկվում։ Մեկով արդեն, փաստորեն, կա դատական ակտ՝ հօգուտ պետության։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում