Լեհական PGNiG ընկերությունը ռուսական «Գազպրոմ» գազային հսկայի հետ գազի գների բանաձևի վերանայման շուրջ փոխմաձայնություն է ձեռք բերել: Լեհական կոնցեռնը այդպիսով մտադիր է շուրջ $1 մլրդ խնայել: Ընդ որում՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բանաձևի մեջ ներառել բաղադրիչներ, որոնք կարտացոլեն գազի ընթացիկ շուկայական գինը՝ այն անմիջականորեն չփոխկապակցելով սփոթի հետ, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»:
Այսօր «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը և PGNiG-ի վարչության նախագահ Գրաժինա Պիոտրովսկա Օլիվան ստորագրել են հավելված Յամալ-Եվրոպա գազմուղով Լեհաստան գազի մատկարարման մասին «Յամալյան պայմանագրի» հավելվածը, որում վերանայված են այս պայմանագրով գնագոյացման սկզբունքները:
Լեհական կողմը ակնկալում է, որ բանաձևի վերանայումը կարտահայտվի մասնավորապես՝ 2012թ. $1 մլրդ-ի խնայմամբ: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ստոկհոլմում արբիտրաժային դատական գործընթացի դադարեցման վերաբերյալ, որը ընթացիկ տարվա փետրվարին սկսվել էր Լեհաստանի նախձեռնությամբ:
«Հումքի՝բանակցությունների միջոցով ձեռքբերված գինը արտահայտում է գազի և նավթամթերքների շուկայական ընթացիկ գները: Ընդ որում՝ կասկածի տակ չեն դրվում բնական գազի վաճառքի հիմնարար սկզբունքները՝ երկարաժամկետ պայմանգրերը, «վերցրու կամ վճարիր» սկզբունքը, ինչպես նաև նավթամթերքներին փոխկապակցվածությունը», -ասված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ: Սփոթային բաղադրիչը, հաշվի առնելով լեհական շուկայի իրողությունները, պայամանագրի մեջ անմիջականորեն չի ներառվի: Ըստ լեհական կողմի՝ նոր բանաձևը ևս փոխկապակցված է գազի շուկային: «Գնային փոխհամաձայնեցված բանաձևը կարտահայտի գազի ընթացիկ շուկայական գները», -ասված է PGNiG-ի հաղորդագրության մեջ: Գործընթացին մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ վերանայված բանձևում առկա է գազի շուկային փոխակպակցվածություն, սակայն այն արտահայտված է բաղադրիչում, որը անմիջականորեն կապված չէ սփոթային գնանշումների հետ:
Ռետրոակտիվ վճարումների հարցի ծագումը՝ կապված բանաձևի վերանայման հետ, չի մանրամասնվում: «Գազպրոմը», հարկադրված լինելով զիջումների գնալ Եվրոպայի հետ գազի գների պայմանագրերի պայմանների հարցում, պայմանագրերը հիմնականում վերանայել է հետին ամսթվով, ինչը 2010-2011թթ. զգալի գումարների վերադարձի անհրաժեշտություն է ստեղծել:
Անցած շաբաթ գազային հսկան ներկայացնելով է իր կիսամյակային հաշվետվությունը, ըստ որի՝ 2012թ. առաջին կեսին այս հոդվածով ծախսերը գերազանցել են 131 մլրդ ռուբլին, հայտարարել է իր նոր կոնտրագենտների հետ պայմանգրերը վերանայելու մասին:
Civilnet











