Dow Jones ինդեքսը, ոը միավորում է ԱՄՆ-ի 30 խոշոր ընկերությունենրի բաժնետոմսերը, 500 կետով կարող է բարձրանալ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի հաղթանակի դեպքում: Այսպիսի եզրակացություն է պարունակում ԱՄՆ էկոնոմիկայի և բիզնեսի կենտրոնի ուսումնասիրությունը, հաղորդում է Sky News-ը: Ընդ որում՝ ինդեքսը կարող է բարձրանալ մինչ Ռոմնիի՝ արդեն նախագահի պաշտոնում տնտեսական նոր քաղաքականության իրականացմամբ:
Կենտրոնի ղեկավար Դուգլաս Ուիլիամսի խոսքով՝ Ռոմնին ընկալվում է որպես ամերիկյան բիզնեսի շահերը պաշտպանող քաղաքական գործիչ: Նրա կարծիքով՝ մյուս կողմից՝ Ռոմնին հազիվ թե կարճ ժամկետում արմատապես փոխի տնտեսական իրադրությունը:
Միթ Ռոմնին բիզնեսի հարկերի նվազեցման և սոցիալական ծախսերի կրճատման կողմնակից է: Ըստ կենտրոնի փորձագետների՝ այս քաղքականությունը կարող է հաջողություն ունենալ միայն էներգակիրների ցածր գների դեպքում, որոնք աջակցում են ԱՄՆ տնտեսական զարգացմանը:
Գրոծող նախագահ Բարաք Օբաման կողմ է բյուջեի ծախսերի ներկայիս մակարդակի պահպանմանը կմ բարձրացմանը, ինչը իր հերթին, պահանջում է հարկերի բարձրացում կամ պետպարքտի ավելացում:
Ամերիկյան Citigroup-ի փորձագետների կարծիքով՝ ընտրություններում Ռոմնիի հաղթանակը ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա ռուսական ֆոնդային շուկայի վրա: Մոսկվայի բորսային հիմնական ինդեքսները կարող են նվազել 5-10%-ով, քանի որ հանրապետական թեկնածուն իր ելույթներում հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին:
Civilnet











