Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը փակվում է։
Գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ լրատվամիջոցի գործունեության դադարեցման պատճառը շարունակվող ֆինանսական սահմանափակումներն են։
«Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք այնպիսի ձևաչափեր, որոնք կենտրոնացած են ոչ միայն նորությունների, այլև վերլուծության վրա՝ բացահայտելով հիմնական խնդիրները և առաջարկելով լուծումներ»,- ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունը հիմնադրվել է 1990 թվականին՝ Խորհրդային Միության վերջին օրերին։
Civilnet











