Գլխավոր Լրահոս

Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը

Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ Այս մասին խոսնակն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական սադրանքի, կեղծիքի մասին է, դա հենց այն է, ինչ սիրում է անել Կիևի ռեժիմը»,- ասել է Պեսկովը։

Այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը։ 

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ սարկոֆագը վնասվել է։  Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։  

«Ուկրաինան այդ սարկոֆագը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և  բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։  Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում