Ռուսական «Իզվեստիա» պարբերականի մասնաշենքի վերակառուցումը կիրականացնի հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» դեվելոփերական խումբը։
$500 մլն-անոց ներդրումային պայմանագրի համաձայն՝ կստեղծվի 168 հազ. քմ տարածքով նոր բազմաֆունկցիոնալ համալիր։ Փոխարենը Կարապետյանը կարող է նախագծում մասնաբաժին ստանալ: «Իզվեստիայի» գլխավոր տնօրեն Էրաստ Գալումովի խոսքով՝ «Տաշիրի» հետ պայմանագիրը ստորագրվել է մեկ տարի առաջ:
«Իզվեստիայի» մասնաշենքի վերակառուցման մասին որոշումը կայացվել է 2008թ., նախագիծը պետք է իրականացներ ռուսական շուկայում անծանոթ «Լեգասի դեվելոփմենթ» ընկերությունը: Աշխատանքները սակայն այդպես էլ չեն մեկնարկել։
Civilnet











