Գլխավոր Լրահոս

Իսրայելը ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել, ինչը թույլատրել է Թրամփը

Իսրայելը ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել, ինչը թույլատրել է Թրամփը

Իսրայելը ստացել է ամերիկյան ծանր MK-84 ռումբերի խմբաքանակ Միացյալ Նահանգներից, հաղորդում է Reuters-ը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարինն պաշտոնը ստանձնելուց հետո վերացրեց այդ զինամթերքի արտահանման արգելքը, որը սահմանվել էր նախորդ՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

MK-84-ը չուղղորդվող մոտ մեկ տոննայանոց ռումբ է, որը կարող է ճեղքել հաստ բետոնը և մետաղը՝ ստեղծելով պայթյունի լայն շառավիղ։

Բայդենի վարչակազմը մերժում էր դրանց տրամադրումը Իսրայելին՝ մտահոգված լինելով Գազայի հատվածի խիտ բնակեցված տարածքների վրա հնարավոր կիրառմամբ։

Բայդենի վարչակազմը հազարավոր այդպիսի ռումբեր է ուղարկել Իսրայել 2023-ի հոկտեմբերի 7-ի՝ պաղեստինյան Համասի զինյալների հարձակումից հետո, սակայն հետագայում կասեցրել էր խմբաքանակներից մեկը։ Թրամփն այդ արգելքը վերացրել է անցյալ ամիս։

«Այս գիշեր Իսրայել ժամանած զինամթերքի խմբաքանակը, որը թույլատրվել է Թրամփի վարչակազմի կողմից, նշանակալի ձեռքբերում է Իսրայելի օդուժի և բանակի համար և ծառայում է որպես Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ուժեղ դաշինքի ևս մեկ ապացույց»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը շաբաթ երեկոյան։

Խմբաքանակը ժամանել է Գազայում անցյալ ամիս համաձայնեցված փխրուն զինադադարի պահպանման վերաբերյալ մտահոգություններից օրեր անց, երբ երկու կողմերը միմյանց մեղադրեցին Գազայում պատանդների և իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների ու կալանավորների փոխանակման համար մարտական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածության խախտման մեջ։

Պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը հայտարարել է Իսրայելին միլիարդավոր դոլարների օգնության մասին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում