Գլխավոր Լրահոս

Կանադայում շրջանառության մեջ են դրվել պոլիմերային թղթադրամներ

Կանադայում շրջանառության մեջ են դրվել պոլիմերային թղթադրամներ

Կանադան շրջանառության մեջ է դրել պոլիմերային 20-դոլարանոցներ։ «Ավանդական թղթադրամների» փոխարինումը տեղի կունենա աստիճանաբար։ 20-դոլարանոցն ամենատարածվածն է երկրում, շրջանառության մեջ շուրջ 800 մլն նման թղթադրամ կա։

Ակնկալվում է, որ պլաստիկե թղթադրամներն ավելի երկար կօգտագործվեն։ 1950-ականներից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհին կրկին կպատկերվի թղթադրամի կենտրոնում: Երկար ժամանակ երկրում նախապատվությունը տրվել է թղթադրամներին, որոնց վրա թագուհին անկյունում է պատկերված եղել. կենտրոնում պատկերն արագ է ջնջվում։ Պլաստիկե թղթադրամներին նման վտանգ չի սպառնում:

Կանադական թղթադրամների դարձերեսին ավանդաբար պատկերվում է Վիմի հուշահամալիրը, որը 1936թ. կառուցվել է ի հիշատակ Առաջին աշխարհամարտում զոհված կանադացի զինվորների:

Նոր թղթադրամներն առաջին շրջանում ֆինանսական բոլոր կառույցներին չէ, որ հասանելի կլինեն: Բանկերին երկու տարի ժամանակ կտրվի՝ բանկոմատները նոր թղթադրամներին հարմարեցնելու համար։

Ակնկալվում է, որ մոտ ապագայում Կանադայի կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի նաև 5 և 10 դոլարանոց պլաստիկե թղթադրամներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում