Գլխավոր Լրահոս

Դեռ վերջնական որոշված չէ՝ Սահմանադրության նախաբանը կփոխվի, թե ոչ. նախարար

Դեռ վերջնական որոշված չէ՝ Սահմանադրության նախաբանը կփոխվի, թե ոչ. նախարար

Սահմանադրության նախաբանում ամրագրված Հայաստանի Անկախության հռչակագրին հղումն արդյոք կհանվի՞ նոր Սահմանադրությունից. արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ այդ հարցը դեռ վերջնական որոշված չէ։

«Այն արտահայտությունը, որ կա Սահմանադրության տեքստում՝ կլինի, թե չի լինի, մեր կյանքում ոչինչ չի փոխում»,- ասել է նախարարը։ 

Նրա խոսքով, այժմ իրենց խնդիրը Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, ինչի ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։

Գալյանը հիշեցրել է, որ իրենց նպատակն է՝ ամեն ինչ անել, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները. «Դրանից հետո որոշում կկայացվի հանրաքվե անցկացնել։ Ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո կլինի»,- ասել է նախարարը։ 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։

Բաքվի սպառնալիքները

Վարչապետ Փաշինյանի՝ նոր սահմանադրության անհրաժեշտության կոչը տեղի է ունենում Ադրբեջանի եկող սպառնալիքների ներքո։ Հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է իր Բաքվի պահանջը, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ 

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրը իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

1991-ի անկախություն ի վեր հետո Հայաստանում անցկացվել է սահմանադրական երեք հանրաքվե՝ 1995-ին, երբ ընդունվեց առաջին սահմանադրությունը՝ հաստատելով նախագահական հանրապետություն, 2005-ին, որով հաստատվեց կիսանախագահական համակարգ, և 2015-ին, երբ երկիրն անցավ խորհրդարանական համակարգի։

Քննադատները ներկայիս սահմանադրությունը բնութագրում են որպես «սուպերվարչապետական», քանի որ վարչապետն ավելիընդարձակ լիազորություններ ունի,  քան նախագահները նախորդ սահմանադրությունների օրոք։

2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։

Սահմանադրության փոփոխությունը ներքին գործընթաց է

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այս մասին կառավարությունում լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողները խորհրդի քարտուղարին հարցրել են՝ արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահի  պահանջը։

«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից»,- ասել է Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում