Գլխավոր Լրահոս

Արցախի նախկին ղեկավարները չեն ընդունել Բաքվի դատարանի մեղադրանքները

Արցախի նախկին ղեկավարները չեն ընդունել Բաքվի դատարանի մեղադրանքները

Ադրբեջանի կողմից ապօրինի դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն իրենց նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի ներկայացրած մեղադրանքը չեն ընդունել: Փետրվարի 20-ին Բաքվում  կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական շինծու դատավարությունը:

Ադրբեջանն Արցախի առաջնորդներին մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» մեջ։

Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։

«Սպուտնիկ Ադրբեջանը» գրում է, որ դատական նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե «զղջում է կատարվածի համար»:

«Ես ծանոթացել եմ դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներին, ես ափսոսում եմ, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել խորհրդային գաղտնի ծառայությունների հրահրմամբ», - ասել է Հարությունյանը:

Կայքը նաև գրում է, որ դատական ​​նիստը նախագահող դատավորը կողմերին բացատրել է դատական ​​քննության ընթացքում ապացույցների ուսումնասիրման կարգը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում