Գլխավոր Լրահոս

Հայաստանը ԵՄ աջակցությունն է ակնկալում Բաքվի պատանդներին ազատելու հարցում. ԱԳ փոխնախարար

Հայաստանը ԵՄ աջակցությունն է ակնկալում Բաքվի պատանդներին ազատելու հարցում. ԱԳ փոխնախարար

Հայաստանը Եվրամիության գործուն աջակցությունն է  ակնկալում  Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման համար. հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Երևանում ՀՀ – ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին։

«Մեր գերիները շարունակում են գտնվել Ադրբեջանում, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար ցանկացած տեսանկյունից` լինի իրավական, թե դատական։ Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվեն այն գործընթացներում, որոնք մենք իրականացնում ենք խաղաղության համար։ Մենք շնորհակալ ենք ԵՄ–ին, բայց նրա միջնորդական ձևաչափը հիմա չի գործում»,- ասել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարը հայտնել է, որ քննարկվել է Եվրոպական խորհրդի նոր նախագահի ներգրավման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկայում Անտոնիու Կոշտան կայցելի Հայաստան և Ադրբեջան, քանի որ նրա մասնակցությունը գործընթացին կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերներին է ներկայացրել մի դրվագ, որը բնութագրում է Ադրբեջանի մոտեցումը հայ գերիների վերաբերյալ։   

«Միջազգային մի հանդիպման մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի պատգամավոր ինձ ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առևտրի համար»,- ասել է Մամիջանյանը

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի այսօրվա իշխանություններն արել են շատ ավելին, քան բարի կամքի դրսևորումն է։ Մամիջանյանի ձևակերպմամբ՝ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը տրամաբանության դաշտ չի գալիս, անհնար է հասկանալ՝ նրա վերջնական կարմիր գիծը որն է լինելու։ 

«Մենք այդ պատճառով է, որ ասում ենք հայ-ադրբեջանական բանակցություններում լինի միջնորդի ինստիտուտ։ Առանց դրա հնարավոր չէ»։

Բաքվում պահվող հայ պատանդների հարցը նախօրեին  բարձրաձայնել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում