Գլխավոր Լրահոս

Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ

Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ ՄԻՊ գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին։

Գրասենյակից նշեցին, որ մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներն ուղեկցվում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։

«Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում», - նշեցին ՄԻՊ գրասենյակից։

Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ օմբուդսմենի գրասենյակն այլ մանրամասներ այս պահին հրապարակել նպատակահարմար չի համարում։

Պաշտպանն իր մանդատի շրջանակներում շարունակում է այս խնդիրները բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարների մոտ։

«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ», - ընդգծեցին ՄԻՊ գրասենյակից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում