Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ

Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ

Մարտի 4-ին շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական գործընթացը։ Վարդանյանը կրկին հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Դատախազները մեղադրյալին հարցեր են ուղղել այն «հանցավոր արարքների» մասին, որոնցում նա մեղադրվում է։ Նրան հարցեր են ուղղվել մարդասիրական նպատակներով գործող կազմակերպությունների գործունեության, ենթադրյալ ԱԹՍ-ների ձեռք բերման, դրանց արտադրության գործարան կառուցելու տեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ, Վովա Վարդանովի և «Կոմիտե 27» շարժման հետ հարաբերությունների և այլնի մասին։ Դատախազները վերծանել են Վարդանյանի՝ տարբեր հաղորդակցական միջոցներով (WhatsApp, «Սիգնալ» և այլն) իրականացված խոսակցությունները։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին։ Վարդանյանի շինծու գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին։

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, որդին, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ը և բազմաթիվ այլ կառույցներ ահազանգում են, որ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են։ Նախորդ դատական նիստից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում Վարդանյանի դեմքին բռնության հետքեր են երևում։

Բարձրացված աղմուկից հետո, երեկ՝ մարտի 4-ին, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ակնհայտ ճնշման տակ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը և Լևոն Մնացականյանն իբրև ասել են, թե գոհ են Բաքվի բանտի պահման պայմաններից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում