Գլխավոր Լրահոս

Զելենսկին Թրամփին նամակ չի ուղարկել․ Կիևի արձագանքը՝ Թրամփի ելույթին

Զելենսկին Թրամփին նամակ չի ուղարկել․ Կիևի արձագանքը՝ Թրամփի ելույթին

Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին նամակ չի ուղարկել։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ուղերձում մեջբերել է ոչ թե առանձին նամակ, այլ Զելենսկու՝ սոցցանցերում հրապարակված խոսքերը՝ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։ 

Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը LIGA.net-ին տված մեկնաբանությունում հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի կողմից «նամակ» չկա, և Թրամփը կոնկրետ խոսում է նախագահի սոցցանցերի գրառման մասին։

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի առջև՝ Թրամփը ասել է, որ Ամերիկան ​​«հզոր ազդանշան» է ստացել Ռուսաստանից խաղաղության իր ենթադրյալ պատրաստակամության մասին, ինչպես նաև հայտարարել է Զելենսկու «նամակի» մասին՝ որքան հնարավոր է շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին։

ԱՄՆ նախագահը դրա համար շնորհակալություն է հայտնել Զելենսկիին։

Ուղերձը, որի մասին խոսում էր Թրամփը, Զելենսկու գրառումն էր X-ում, որտեղ նա գրել էր, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին՝ Ուկրաինային օգնելու համար և ընդգծել, որ Ուկրաինան չի ցանկանում անվերջ պատերազմ։

«Ես և իմ թիմը հավատարիմ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Զելենսկին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում