Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն չեղարկում է USAID-ի ծրագրերի 83 տոկոսը

ԱՄՆ-ն չեղարկում է USAID-ի ծրագրերի 83 տոկոսը

ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83 տոկոսը:  Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«5,200 պայմանագրերը, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել (և որոշ դեպքերում նույնիսկ վնասել են) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին»,- գրել է Ռուբիոն:

Պետքարտուղարը նշել է, որ Կոնգրեսի հետ խորհրդակցության արդյունքում ԱՄՆ կառավարությունը որոշել է ծրագրերի մնացած 17 տոկոսն (մոտ 1,000-ը) այժմ ավելի արդյունավետ կառավարել՝ Պետքարտուղարության ներքո:

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությանը (DOGE)՝ «այս ուշացած և պատմական բարեփոխումներին հասնելու համար»:

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը DOGE-ի ղեկավար Իլոն Մասկի հետ որոշել են փակել USAID-ն:

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 մլրդ դոլար բյուջե:

USAID-ը ստեղծվել էր 1961-ին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի օրոք։ Այն երկարաժամկետ սոցիալ-տնտեսական աջակցություն էր տրամադրում աշխարհով մեկ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում