Գլխավոր Լրահոս

Գլոբալ տնտեսությունը կշարունակի դանդաղել

Գլոբալ տնտեսությունը կշարունակի դանդաղել

Գլոբալ տնտեսության վերականգնումը դանդաղ կլինի, ասվում է միջազգային աուդիտորական PricewaterhouseCoopers (PwC) ընկերության՝ համաշխարհային տնտեսության հեռանկարների 2012թ. հոկտեմբերի կանխատեսման մեջ։

Հոկտեմբերի սկզբին աշխարհի առաջատար երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը ցույց է տվել, որ դեռ գերիշխում են հուսահատ տրամադրությունները, ինչն արտացոլվել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ գլոբալ տնտեսության աճի կանխատեսումներն իջեցնելու որոշման մեջ։ Վերականգնումը դանդաղ կլինի և մինչ այս հնչած կանխատեսումների համեմատ շատ ավելի երկար կտևի։

PwC-ի մասնագետները մտահոգիչ են համարել հատկապես ԱՄՆ-ի և եվրոգոտու տնտեսական ցուցանիշները:

ԱՄՆ-ում տարեսկզբին արձանագրված խոստումնալից աճը ներկայում դանդաղել է, ինչը պայմանավորված է գլոբալ տնտեսական իրադրության վատթարացմամբ և անորոշությունների աճով, որի պատճառը ԱՄՆ-ի այսպես կոչված «հարկաբյուջետային ճեղքվածքն է»:
ԱՄՆ-ի տնտեսության համար լուրջ ռիսկեր են պարունակում գործազրկությունն ու անկառավարելի «հարկաբյուջետային ճեղքվածքը», ինչի հետևանքով գործազրկության մակարդակը երկրում կարող է բարձրանալ մինչև 9,1%, իսկ տնտեսական աճը կարող է բացասական լինի մինչ 2013թ։

Ընկերությունները պետք է պատրաստ լինեն հաջորդող մի քանի շաբաթներին դիմակայել եվրոգոտու տնտեսական բացասական ցուցանիշների ազդեցությանը։ Պնդումները, թե արժութային գոտին ռեցեսիայում է, ամենայն հավանականությամբ կհաստատվեն նոյեմբերի կեսին, երբ հրապարակվեն ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ցուցանիշները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում