Գլխավոր Լրահոս

Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել. Արմեն Գրիգորյան

«Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել»,- այս մասին մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի պարբերաբար տարածվող ապատեղեկատվության մասին հարցերին։

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ շարունակում են աշխատել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Լրագրողի հարցին, թե արդյոք նախապայմաններ չկան համաձայնագրի ստորագրման համար, Արմեն Գրիգորյան ասաց. «Տեքստը ամբողջովին համաձայնեցված է և մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար», - ասում է Արմեն Գրիգորյանը։ 

Խոսելով վերջին օրերին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների մասին, նա շեշտեց, որ դրանք կեղծ մեղադրանքներ են։

«Շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս վերջերս հայտարարություն է տարածել սահմանի իրավիճակի վերաբերյալ։ Մենք ևս մեր հերթին, պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր», - ասաց Գրիգորյանը։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության տեքստի շուրջ բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ պատրաստ են սկսել բանակցությունները՝ համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ։ Դրանից օրեր անց ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ մարտի 16-17-ը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր ակտիվություն չի նկատել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում