Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակական է լինելու. Սիմոնյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակական է լինելու. Սիմոնյան

«Մենք չենք կարող անընդհատ լարվածության մասին խոսել և լարվածություն պահել, լարվածությունը մարտավարություն չէ». մարտի 25-ին ճեպազրույցի ընթացքում նման գնահատական է տվել  հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ խնդիրներ և հարցադրումներ կային, որոնք արվել և շարունակում են արվել։ 

«Կա մի իրականություն, որ Հայաստանն իր անկախությունն ու իր ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, «գցում են», Հայաստանը դա արձանագրում և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբևիցե չենք հայտարարել, թե աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունները, և նույնը վերաբերում է Ռուսաստանին»,- ասել է Սիմոնյանը։ 

Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն կա, որը շարունակական է լինելու։ ԱԺ նախագահը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ակտիվացնել շփումները ՌԴ-ի հետ։ 

ՀՀ ԱԳ նախարարությունն էլ վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հաղորդագրություն է տարածել՝ փաստելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև երկխոսության նոր փուլի մասին։ 

Մարտի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մակարդակով Մոսկվայում քաղաքական երկխոսություն էր կայացել։ Սրան հաջորդել էին Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցները՝ մարտի 20-ին և 24-ին։ Նախարարները քննարկել են առաջիկա ծրագրերը։

Մարտի 14-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ժամանակ Փաշինյանը հաստատել էր, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում