Գլխավոր Լրահոս

BRCIS-ը արժութային միասանական պահուստ կստեղծի

BRCIS-ը արժութային միասանական պահուստ կստեղծի

BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սկսել են լրացուցիչ՝ մինչև $240 մլրդ ծավալով պահուստների ստեղծման հարցի քննարկումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:

Փաստաթղթերի համաձայն՝ արժութային միասնական պահուստին մատչում կունենան BRICS-ի այն երկրները, որոնք վճարային բալանսների հետ կապված խնդիրներ կունենան: Բացի այդ՝  կազմակերպությունը ծրագրում է ընդհանուր բանկի ստեղծել՝ զարգացող երկրներում նախագծերի ֆինանսավորումն ապահովելու համար:

BRICS-ում մտադիր են ընդհանուր պահուստի միջոցով խուսափել միջոցների անբավարարությունից՝ պայմանավորված գլոբալ տնտեսական ճգնաժամով:

Ներկայում միջազգային պահուստը, որը անհրաժեշտության դեպքում երկրներին աջակցություն է տրամադրում, Արժույթի միջազգային հիմնադրամն է: BRICS-ի երկրները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել փաստի կապակցությամբ, որ ԱՄՀ-ում որոշումների զգալի մասն ընդունում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ը: Նրանք պահանջել են մեծացնել իրենց իրավունքները, քանի որ ներկայում զգալի ազատ  միջոցներ ունեն և կարող են ֆինանսավորել ԱՄՀ մի շարք նախագծեր: Այսպես՝ Չինաստանը պնդում է, որ յուանը ընդգրկվի ԱՄՀ պահուստային արժույթների զամբյուղում՝ դոլարի, յենի, բրիտանական ֆունտի և եվրոյի կողքին:  

Ընթացիկ տարվա մարտին BRICS-ի անդամ երկրները միմյանց ազգային արժույթուվ վարկերի տրամադրման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Զարգացող երկրները կարողանում են զգալի պահուստներ կուտակել, այդ թվում՝ ոսկեարժութային, քանի որ նրանց առևտրային սալդոն սովորաբար դրական է (արտահանումը գերազանցում է ներկրմանը): Այսպես՝ Հնդկաստանի միջազգային պահուստները կազմում են $345 մլրդ, Բրազիլիայինը՝ $357 մլրդ, Ռուսաստանինը՝ շուրջ $510 մլրդ: Առաջատարը Չինաստանն է, որի պահուստները կազմում են $3,3 տրլն: Առավել փոքրածավալ պահուստները Հարավաֆրիկյան Հանրապետոությանն են՝ $50 մլրդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում