Գլխավոր Լրահոս

ՕՊԵԿ-ը նավթի բարձր գինը հիմնավորել է սպեկուլյացիաներով

ՕՊԵԿ-ը նավթի բարձր գինը հիմնավորել է սպեկուլյացիաներով

Նավթի գների աճը չհիմնավորված է: Այսպիսի հայտարարությունէ արել ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ ալ Բադրին Լոնդոնում Oil & Money համաժողովի շրջանակում:

Նրա խոսքով՝ նավթը համաշխարհային շուկա է մատկարարվում բավարար ծավալով, որևէ տարածաշրջանում նավթի դեֆիցիտ չի արձանագրվում , և երկրների մեծ մասում, այդ թվում՝ Չինաստանում, Հնդկասոտնում և ԱՄՆ-ում պաշարները առավելագույն մակարդակում են: «Այս պայմաններում ինչու է նավթի գինը շարունակում բարձր մնալ՝ ես չեմ հասկանում», -ասել է Բադրին: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային շուկա մատակարարումներն աճել են մինչև 2 մլն բարել նավթ/օր: Ներկայում Brent տեսակի նավթի գինն իջել է 0,81%-ով՝ կազմելով $108,26/1 բարել:

Բադրին նավթի բարձր գները պայմանավորում է ֆինանսական սպեկուլյացիաներով, որոնք, նրա կարծիքով, չեն կարող վերացվել, քանի որ շուկայական մեխանզիմի մի մասն են: Ըստ Բադրիի՝ նավթային սպեկուլյատիվ գործարքների ծավալը գերազանցում է շուկաներում առկա ֆիզիկական նավթը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում