Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան Amazon-ից $252 մլն է պահանջում

Ֆրանսիան Amazon-ից $252 մլն է պահանջում

Ֆրանսիայի իշխանությունները ամերիկյան ինտերնետային Amazon խանութից պահանջում են $252 մլն վճարել 2006-2010թթ. հարկերի վճարումից խուսափելու համար:

Նշված գումարը, որը ներառում է հարկերը և տուգանքները, ամրագրված է  ֆինանսական հաշվետովության հավելվածում, որը Amazon-ը ներկայացրել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին: Ընկերությունում նշում են, որ գումարը հաշվարկված է Ֆրանսիայի հարկային գլխավոր վարչության կողմից նախնական տվյալների հիման վրա և պետք է շտկվի:

Ըստ Amazon-ի՝ Ֆրանսիայի իշխանությունների պահանջները վերաբերում են ընկերության օտարերկրյա ստորաբաժանումների միջև եկամուտների բաշխմանը: Բացի այդ՝ ընկերությունում նշում են, որ Ֆրանսիայում գործունեությունը վերահսկվում է Լյուքսեմբուրգի, որտեղ հարկային օրենսդրությունը նույնքան խիստ չէ, ինչպես Ֆրանսիայում:

Amazon-ը մտադիր է դիմել բոլոր արտյաններին հարկային գլխավոր վարչության որոշումը բողոքարկելու համար: Փոխզիջման չհասնելու դեպքում, ընկերությունը հնարավոր է՝ դատարան հայց ներկայացնի: Մյուս կողմից՝ Amazon-ում հիշեցնում են, որ այս տարվա մարտին Ճապոնիայի իշխանությունների հետ համանման վեճը հարթվել է խաղաղ ճանապարհով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում