Գլխավոր Լրահոս

2013թ. ԱՄՆ վարկանիշի իջեցումն անխուսափելի է

2013թ. ԱՄՆ վարկանիշի իջեցումն անխուսափելի է

Ներկայում ԱՄՆ-ում «հարկաբյուջետային ճեղքվածքի» թեման հանգուցային է: Կկարողանա՞ երկիրը հաղթահարել տնտեսական հերթական փոթորիկը՝ պարզ կլինի  մոտ ապագայում:

Ուրբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կներկայացնի պետբյուջեի պակասուրդի կրճատման ծրագիրը: Թեև ծրագրի մանրամասները հայտնի չեն, ԱՄՆ տնտեսության վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի հարուստ ամերիկացիների հաշվին: Քաղաքացիները, որոնց եկամուտները գերազանցում են $200 հազ-ը, կարող են զրկվել հարկային արտոնություններից: Այս հարցում հանրապետակնների հետ փոխզիջման հասնելը ևս բարդ կլինի: Սակայն, ըստ նախագահ Բարաք Օբամայի, դա է միակ լուծումը:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ երկարաձգել Ջորջ Բուշ կրտսերի՝ հարուստների համար նախատեսված հարկային արտոնությունների ծրագիրը: Առավելագույնը, որ կարող ենք անել՝ չբարձրացնել հարկերը միջին դասի համար: Եթե դա իրականացվի, կիսով չափ խնդիրը կլուծվի: «Հարկաբյուջետային ճեղքի» զգալի մասը կչեզոքացվի մեկ քայլով», -ասել է Օբաման:

Դեռ անցած տարի օգոստոսին Կոնգրեսը պետպարտքի առաստաղի բարձրացման «դիմաց» ընդունել է բյուջեի դեֆիցիտի կրճատման տասամյա ծրագիր: Եթե այն հաստատվի, կսկսի գործել մեկ այլ ծրագիր ևս, ըստ որի՝ Բուշի կողմից սահմանված ծախսերի և արտոնությունների կրճատումը կկատարվի ավտոմատ կերպով: Կանխատեսվող «հարկաբյուջետային ճեղքվածքը» արդեն իր ազդեցություն է ունենում նահանգների տնտեսությունների վրա: Բանկիրները նշում են, որ իրենց հաճախորդները առավելապես նախընտրում են հետաձգել խոշոր գործարքները՝ գումարները պահելով «սև օրվա» համար:

ԱՄՆ-ի համար առկա է ևս մեկ տհաճ հանգամանք: 2011թ. օգոստոսին ԱՄՆ-ը պատմության մեջ առաջին անգամ զրկվել է վարկային վարկանիշի ամենաբարձր մակարդակից, և դա  կարող է կրկին տեղի ունենալ: Ընդ որում՝ այս անգամ դա կարծես անխուսափելի է: Եթե քաղաքական գործիչները չկարողանան փոխհամաձայնության գալ «հարկաբյուջետային ճեղքվածքի» հարցում, ԱՄՆ վարկանիշը կիջեցվի: Սակայն եթե հաջողվի խուսափել բյուջեի ծախսերի ավտոմատ կրճատումից, ԱՄՆ-ը կառերսեվի պետպարտքի անցած տարվա խնդրին, ինչը ևս կարող է հանաեցնել վարկանիշի իջեցմանը:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսին ԱՄՆ-ը զրկվել էր վարկանիշի բարձրագույն՝ ААА մակարդակից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում