Գլխավոր Լրահոս

Ֆրանսիային հաջողվել է խուսափել ռեցեսիայից

Ֆրանսիային հաջողվել է խուսափել  ռեցեսիայից

Այս տարվա 3-րդ եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն աճելէ 0,2%-ով: Այսպիսի տվյալներ է հրապարակել ֆրանսիական  Insee գործակալությունը, հաղորդում է Associated Press-ը: Աճի մասին տվյալները վկայում են, որ Ֆրանսիային  հաջողվել է խուսափել տեխնիկական ռեցեսիայից (ՀՆԱ-ի՝ երկու եռամսյակ շարունակ նվազելուց): Երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն 0,1%-ով անկում էր ապրել:

Ֆրանսիայի ՀՆԱ-ն երկրորդ տարին շարունակ բալանսավորվում է 0% մակադակին մոտ սահմանում. 2011թ. 4-րդ եռամսյակում և 2012թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի զրոյական աճ է արձանագրվել:

Ըստ AP-ի՝  փորձագետները 3-րդ եռամսյակում աճ չքին կանխատեսել, քանի որ նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիսց հայտարարել էր, որ մտադիր է բյուջեի պակասուրդը կրճատել հարկերի բարձրացման հաշվին, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի երկրում տնտեսական ակտիվության անկմանը:

Եվրամիության շատ երկրներում նշում էին, որ իրենց տնտեսությունները այսպես կոչված «կրկնակի ռեցեսիայում» են, այսինքն՝ վերջին մի քանի տարում արդեն երկրորդ ռեցեսիան է արձանագրվում: Խոշոր տնտեսություններից օրինակ Մեծ Բրիտանիան «կրկնակի ռեցեսիա» չի արձանագրել սկսած 1970-ականներից, և կարողացավ դրանից խուսափել Լոնդոնի օլիմպիական խաղերի շնորհիվ:

Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2012թ. եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,4%-ով, 2013թ. 0,1%-ով աճ կարձնագրի, ինչը փաստացի նշանակում է, որ արժութային գոտու տնտեսությունը ստագնացիայում կլինի առնվազն մի քանի եռամսյակ:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում