Գլխավոր Լրահոս

2013թ. ոսկու գինը կհատի $2000/1ունցիա սահմանը

2013թ. ոսկու գինը կհատի $2000/1ունցիա սահմանը

2013թ. ոսկու գինը ռեկորդ կսահմանի և կկազմի $2000/1ունցիա: Այսպիսի կանխատեսում է արել գերմանական Deutsche Bank-ի փորձագետները:

«Երբ ոսկու գինը հատի այդ սահմանը, այն ավելի կթանկանա»,-նշել է բանկի՝ թանկարժեք մետաղների  վաճառքի գծով ղեկավար Ռեյմնոդ Քին:

Նրա կարծիքով՝ այս սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե կենտրոնական բանկերը շարունակեն խթանել տնտեսությունները և մեծացնեն իրացվելիության ծավալները: 
Նույն կարծիքին է նաև ոսկու արդյունահանման համաշխարհային առաջատար կանադական Barrick Gold-ի ղեկավար Ջեյմի Սոկալսկին: Ըստ նրա՝ ոսկու նոր հանքավայրերի քանակի նվազումը և հետախուզման վրա ծախսվող ռեկորդային գումարները (2011թ. $8 մլրդ), կարող են այս թանկարժեք մետաղի զգալի թանկացման պատճառ դառնալ:  

Սոկալսկին նշել է, որ անցած տարի 3նոր հանքավայր է բացվել՝ 1991թ. 11 հանքավայրի համեմատ: Ընդ որում՝ այդ նոր հանքավայրերից որևէ մեկը մեծածավալ չէ. պաշարների ծավալը 20 մլն ունցիա չի կազմում: Նրա կարծիքով՝ ոսկու շուկայում «ցլային» տրենդը պահպանվում է, և դրա ավարտը նախանշող ազդակներ դեռևս չկան:

Բրիտանական Barclays-ի կանխատեսման համաձայն՝ 2012թ. ոսկու շուկան արդեն 12-րդ տարին շարունակ աճ կարձանագրի՝ պայմանավորված ներդրողների և կենտրոնական բանկերի կողմից պահնջարկի աճով: 2013թ. թանկարժեք մետաղի արտադրությունը կաճի 0,7%-ով, ինչը 2008թ. ի վեր արձանագրված ամենացածր տեմպն է: Մատակարարումների ծավալը կկրճատվի 0,4%-ով: Չնայած գների բարձրացմանը՝ ոսկու արդյունահանումը աճ կարձանագրի: Թանկարժեք մետաղի շուկայի աճը կապահովվի նաև ETF բորսայում գնանշվող ոսկու ծավալների մեծացման շնորհիվ, որը 87,4 տ-ից աճել է մինչև 136 տ: Ներկայում ոսկու գինը մոտ է $1724/1 ունցիա մակարդակին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում