ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսի կուսակցության ղեկավարության միջև բյուջետային ճգնաժամը լուծելու հարցի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել: Կողմերի միջև խորհրդակցությունը կշարունակվի Գոհաբանության տոնից հետո (նոյեմբերի 22), հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կառնին, տեղեկացնում է Reuters-ը:
Կայանալիք բանակցությունների ընթացում կուսակցության ղեկավարները և պետության առաջնորդը պետք է որոշեն, թե որքան կարելի է կրճատել ծախսերը և բարձրացնել հարկերը, ինչի արդյունքում ամերիկյան տնտեսությունն անկում չի ապրի:
«Կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է հասնել ընդհանուր համաձայնության, ինչը կարող է հավասարակշռել դեֆիցիտի կրճատումը, ապահովել տնտեսական աճը և ստեղծել նոր աշխատատեղեր»,- լրագրողներին հայտարարել է Ջեյ Կառնին:
Վերընտրվելուց հետո Բարաք Օմաբան իր նպատակն է դարձրել հարկերի բարձրացումը, ինչը, սակայն, կվերաբերի միայն քաղաքացիների 2%-ին՝ ամենաապահով ամերիկացիներին: Միջին խավի համար կպահպանվեն այն արտոնությունները, որոնք ընդունվել են դեռևս Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության տարիներին:
Civilnet











