Գլխավոր Լրահոս

2012-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի $70 մլրդ

2012-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի $70 մլրդ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը չի բացառում, որ ընթացիկ տարում երկրից կապիտալի արտահոսքը կկազմի $70 մլրդ: Այս մասին հայտարարել է փոխնախարար Անդրեյ Կլեպաչը՝ հավելելով, որ տվյալները կհստակեցվեն մինչ դեկտեմբեր, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Մենք կհստակեցնենք մինչ դեկտեմբեր: Հնարավոր է տվյալները մի փոքր գերազանցեն $70 մլրդը, հնարավոր է՝ մի փոքր զիջեն», -ասել է փոխնախարարը:

Ըստ Ռուսաստանի կենտրոնական բանակի՝ ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալների համաձայն՝ երկրից կապիտալի արտահոսքը կազմել է $57,9 մլրդ: 2011թ. կապիտալի ընդհանուր արտահոսքը կազմել էր $85 մլրդ: Ավելի վաղ Ռուսաստանի ԿԲ-ն  2012թ. Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կանխատեսումը բարձրացրել էր մինչև $67 մլրդ:

Օգոստոսին Տնտեսական զարգացման նախարարությունը, իր հերթին, ընթացիկ տարվա համար կապիտալի արտահոսքի կանխատեսումը բարձրացրել էր $25 մլրդ-ից մինչև $50-60 մլրդ: Նախարարությունում 2013-ի համար կապիտալի արտահոսք կամ ներհոսք չեն կանխատեսում, թեև ավելի վաղ նախարարությունը 2013թ. կապիտալի $15 մլրդ-ի ներհոսք էր կանխատեսել: 2014թ. և 2015թ., ըստ նախարարության, կապիտալի ներհոսքը համապատասխանաբար կկազմի $30 մլրդ և $40 մլրդ:

Ներկայում տարբեր գերատեսչությունների երկարաժամկետ կանխատեսումները զգալիորեն չեն տարբերվում, սակայն, եթե ԿԲ-ն և Տնտեսական զարգացման նախարարությունը կապիտալի արտահոսքի դադարում կանխատեսում են արդեն 2014թ., ըստ ֆինանսների նախարարության՝ առաջիկա տարիներին իրադրությունը չի փոխվի, և կապիտալի արտահոսքը կպահպանվի 2013-2015թթ..:

Ֆինանսների փոխնախարար Ալեսքեյ Մոիսեևի կարծիքով՝ վերջին ամիսներին Ռուսաստանում արձանագրվող կապիտալի արտահոսքը ռուս ներդրողների ֆենոմենն է, ինչը տնտեսությունը պաշտպանում  է հնարավոր «գերտաքացումից»:

Ըստ նրա՝ իրադրությունը բեկելու համար անհրաժեշտ է բարելավել երկրում ներդրումային միաջավայրը:

«Երբ երկրում ներդրումային այլ միջավայր լինի, և կառավարությունը կարողանա լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ռուսական ընկերությունները կապիտալը երկրում թողնելու ցանկություն կունենան», -ասել է Մոիսեևը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում