Ընթացիկ տարում զարգացող երկրները, որպես դրամական փոխանցումներ, ընդհանուր առմամբ $406 մլրդ կստանան, որը գերազանցում է ինչպես նախնական գնահատականները, այնպես էլ 6,5%-ով 2011թ. ցուցանիշները: Այսպիսի տվյալներ է պարունակում Համաշխարհային բանկի գլոբալ միգրացիայի և միգրանտների դրամական փոխանցումների խնդիրներին մասին զեկույցը:
ՀԲ կանխատեսումների համաձայն՝ 2013թ. զարգացող երկրներ դրամական փոխանցումները կավելանան 7,9%-ով, 2014թ.10,1%-ով և 2015թ.10,7%-ով՝ կազմելով $534 մլրդ:
Բացի այդ՝ 2012թ. ամբողջ աշխարհում միգրանտների դրամական փոխանցումների ծավալները, այդ թվում՝ բարձր եկամուտներ ունեցող երկրներ, կավելանա մինչև $534 մլրդ, 2015թ.՝ մինչև $685 մլրդ:
Չնայած միգրանտների՝ զարգացող երկրներ դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի մեծացմանը, մի շարք տարածշրջաններ փոխանցումների ծավալը գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնին նվազում է: Այս տեսանկյունից առավել խոցելի են Եվրոպան, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրները: Հարավային Ասիայի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներ դրամական փոխանցումները զգալիորեն կգերազանցեն ավելի վաղ կատարված կանխատեսումները:
2012թ. միգրանտների կողմից պաշտոնապես կատարվող դրամական փոխանցումների ծավալով առաջատարը Հնդակստանն է՝ $70 մլրդ, Չինաստանը՝ $66 մլրդ, Ֆիլիպինները և Մեքսիկան՝ $24 մլրդ, ինչպես նաև Նիգերիան՝ $21 մլրդ:
Միգրանտների դրամական փոխնացումներ/ ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով առաջատարը Տաջիկստանն է՝ ՀՆԱ-ի 47%, Լիբերիան՝ ՀՆԱ-ի 31%, Ղրղըզստանը՝ ՀՆԱ-ի 29%, Լեսոտոն՝ ՀՆԱ-ի 27%, Մոլդովան՝ ՀՆԱ-ի 23%, Նեպալը՝ ՀՆԱ-ի 22% և Սամոան՝ ՀՆԱ-ի 21%:
Տարածաշրջանները և երկրները, որտեղից միգրանտները մեկնում են նավթ արտահանող երկրներ, դրամական փոխանցումների ներհոսքի կայուն աճ են արձանագրում՝ համեմատ այն տարածաշրջանների, որտեղից միգրանտները մեկնում են զարգացած երկրներ, մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպա:
Այսպես՝ ընթացիկ տարում Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում միգրանտների դրամական փոխանցումները 2011-ի համեմատ կավելանան 12,5%-ով՝ կազմելով $109 մլրդ:
Եվրոպայում, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներում միգրանտների դրամական փոխանցումները անցած տարվա համեմատ կմնան անփոփոխ՝ կազմելով $41 մլրդ:
Միգրանտների դրամական փոխանցումների ավելացման համար խոչընդոտ է նաև դրանց բարձր արժեքը: 2012թ. 3-րդ եռամսյակում փոխանցումների միջին արժեքը դրանց հոսքի 22 երկկողմ միջանցքով կազմել է 7,5% և 9% մնացած բոլոր երկրներում: Զարգացող երկրների շրջանում փոխանցումների ամենաբարձր արժեքը արձանգրվել է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներ փոխանցվումնում՝ 12,4%:
ՀԲ-ն կշարունակի ակտիվ քայլեր ձեռնարկել նպաստելու միգրանտների դրամական փոխանցումները երկրների զարգացմանն ուղղելու նպատակով: Դրամական այդ փոխանցումների մոբիլիզացման, ինչպես նաև դրանք առանձին նախագծերի ֆինանսավորման և երկրի պարտքայի պորֆիլի բարելավման համար ֆինանսական արդյունավետ գործիք կարող են լինել «սփյուռքի» պարտատոմսերը: ՀԲ-ն աշխատանքային հատուկ խումբ է ստեղծել, որը պետք է աջակցի նման պարտատոմսերի գնման հարցում շահագրգիռ երկրներին:
Civilnet











