Այսօր լույս է տեսել բրիտանական Financial Times պարբերականի գերմանական տարբերակի՝ Financial Times Deutschland-ի վերջին համարը: Գերմանական Gruner + Jahr ընկերությանը պատկանող թերթի դիտորդական խորհուրդը մոտ ապագայում կորոշի՝ թերթը ամբողջույամբ կփակվի, թե կանցնի էլէկտրոնային տպագրության: Հոլդինգը մտադիր է վաճառել իրեն պատականող տնտեսական ևս երկու պարբերական:
FT Deutschland–ը լույս է տեսնում 2000-ից բրիտանական Pearson և Gruner+Jahr-ի կողմից: 2008թ. Pearson-ը թերթում իր մասնաբաժինը վաճառել է գերմանական գործընկերոջը՝ հիմնական ջանքերը կենրոնացնելով թերթի բրիտանական տարբերակի վրա:
FT Deutschland–ը, չնայած բաժանորդների պատկառելի թվին՝ 100 հազ., գրեթե միշտ վնասաբեր է եղել: Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թեթրի հաղորդմամբ՝ 2012թ. հոլդինգի տնտեսական պարբերականների ծախսը կկազմի €15 մլն, որից միայն €10 մլն-ը անհարժեշտ կլինի FT Deutschland-ին, մնացած գումարը՝ Impulse-ին և Boerse Online-ին: Ընկերությունը կշարունակի տնտեսական միայն մեկ պարբերականի՝ ամենամսյա Capital ամսագրի հրատարակությունը, որը լույս է տեսնում 1962թ.-ից:
Գերմանական տպագիր մամուլի շուկայում «կենաց մահու» պայքար է ընթանում: Այսպես անցած շաբաթ Գերմանիայի ամենախոշոր թերթերից մեկը՝ Frankfurter Rundschau-ն հայտարարել է սնանկացման մասին: Ավանդական թերթերի գնորդների թիվը աստիճանաբար նվազում է: ZDF մեդիաընկերության տվյալների համաձայն՝ 18-29 տարեկանների միայն 1%-ն է տպագիր մամուլը տեղեկատվության առաջնահերթ աղբյուր համարում: Գերիշխող դիրքերում է շարունակում մնալ հեռուստատեսույթւոնը, որին ոչ մեծ տարբերությամբ հաջորդում են տեղեկատավական կայքերը:
Civilnet











