Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, հավանության է արժանացրել 2013թ. բյուջեի նախագիծը: Փաստաթղթին կողմ են քվեարկել 312, դեմ՝ 258 պատգամավոր, հաղորդում է Deutsche Welle-ը:
Գալիք տարի բյուջետային ծախսերը կկազմեն 302 մլրդ եվրո: Բյուջեի դեֆիցիտը 17,1 մլրդ եվրո է, որը, սակայն, կկրճատվի լրացուցիչ վարկերի մեծացման հաշվին: Նման տվյալները վկայում են, որ 2013թ. պետական պարտքը կլինի 11 մլրդ եվրոյով ավելի քիչ, քան ընթացիկ տարում:
2013թ. բյուջեից ամենաշատը՝ 118,7 մլրդ եվրո հատկացվել է աշխատանքի և սոցիալական նախարարությանը, 33,3 մլրդ եվրո՝ պաշտպանության նախարարությանը, իսկ ամենաքիչը՝ 606,8 մլն եվրո՝ արդարադատության նախարարությանը:
Civilnet











