Գլխավոր Լրահոս

«Տեխնոլոգիաների հայրենիք» ԱՄՆ-ը զիջում է առաջատարի իր դիրքերը

«Տեխնոլոգիաների հայրենիք» ԱՄՆ-ը զիջում է առաջատարի իր դիրքերը

ԱՄՆ-ը ենթակառուցվածքների առումով այլևս համաշխարհային առաջատարների շարքում չէ. ոլորտը թերֆինանսավորվել է վերջին 30 տարում, չնայած հենց ԱՄՆ-ն է ապահովում առաջընթացը տեխնոլոգիաներում, գրում է բրիտանական Financial Times-ը։ Թեև ինտերնետի «հայրենիքը» ԱՄՆ-ն է, ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի՝ ներկայում նրա արագությունը Միացյալ Նահանգներում 10 անգամ զիջում է Հարավային Կորեայի կամ Գերմանիայի ցուցանիշներին։

ԱՄՆ-ը ցածր հորիզոնականներում է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության զեկույցում: Ինը ենթացուցիչներով երկիրը չի նշվում անգամ առաջին քսանյակում։ Ըստ օդային տրանսպորտի և էլեկտրամատակարարման որակի՝ ԱՄՆ-ը դուրս է մնում լավագույն երեսունկից։ «Սենդի» փոթորիկը միայն հաստատել է խնդիրների լրջությունը. առանց էլեկտրականության է մնացել 10 մլն տնային տնտեսություն: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա ձմեռը ցուրտ է լինելու, ինչը, իր հերթին, կարող է հովհարային անջատումների ալիքի տեղիք տալ։

Ամերիկյան Urban Land Institute-ի 2011թ. անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ-ում ենթակառուցվածքները ոչ միայն հնացել են, այլև դուրս մնացել «կենսունակության ցիկլից»։ Այսպես, օրինակ՝ 2010թ. 600 հազ. կամուրջների հետազոտության տվյալներով յուրաքանչյուր չորրորդ կամուրջը երկրում կա՛մ անավարտ է, կա՛մ հնացած։

Քաղաքացիական ինժեներների ամերիկյան միության գնահատականով՝ ԱՄՆ-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության համար առաջիկա տասը տարում անհրաժեշտ կլինի $2,2 տրլն: Մինչ 2020թ. պետական գանձարանում նախատեսվում է այս գումարի միայն կեսը:

Ենթակառուցվածքների ֆինանսավորման խնդիրը ավելի է սրվել «հարկաբյուջետային ճեղքվածքի» առակայության պայմաններում, ինչը կարող է հանգեցնել բյուջետային ծախսերի կրճատման և հարկադրույքների բարձրացման։

Հանրապետականները, նախկինում կողմ լինելով ենթակառուցվածքներում դաշնային մակարդակով ներդրումներին, այժմ առաջարկում են համակարգի ֆինանսավորման բեռը փոխանցել տեղական իշխանություններին: Նախագահ Բարաք Օբաման այս խնդրի լուծման համար ավելի վաղ առաջարկում էր Եվրոպական ներդրումային բանկի նմանությամբ ենթակառուցվածքների հանրային բանկ ստեղծել, որը կկարողանար բյուջեից $10 մլրդ օգտագործել՝ պետական նախագծերում մասնավոր գումարներ ներգրավելու համար: Օբամայի այս առաջարկը դեռևս շարունակում է թղթի վրա մնալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում