Գլխավոր Լրահոս

Fitch-ը հինգ աստիճանով իջեցրել է Արգենտինայի վարկանիշը

Fitch-ը հինգ աստիճանով իջեցրել է Արգենտինայի վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Արգենտինայի երկարաժամկետ վարկային վարկանիշն իջեցրել է 5 աստիճանով՝ B-ից CC՝ բացասական կանխատեսմամբ: Կարճաժամկետ վարկանիշն իջեցվել է 4 աստիճանով՝ B-ից C՝ բացասական կանխատեսմամբ:

Գործակալությունը իր որոշումը պայմանավորել է Նյու Յորքի դատարանի նոյեմբերի 21-ի որոշմամբ, որով  Արգենտինայի իշխանությունները պարտավորվում են մինչև դեկտեմբրի 15-ը $1,3 մլրդ հին պարտքր վճարել Elliott Capital Management և Aurelius Capital Management հիմնադրամներին:

Fitch-ի գնահատմամբ ֆինանսական բարդ իրադրությունում գտնվող Արգենտինան չի կարողանան անհրաժեշտ միջոցներ գտնել պարտքերը մարելու համար և հարկադրված կլինի դեֆոլտ հայտարարել:

Ավելի վաղ Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում նյույորքյան դատարանի որոշումը և մտադիր են այն բողոքարկել: Գործակալությունը, իր հերթին, հայտարարել է, որ հետևելու է բողոքարկման գործընթացին և Արգենտինայի կառավարության ձեռնարկած այլ միջոցառումներին: Բացի այդ՝ Fitch-ը զգուշացրել է, որ եթե Բուենոս Այրեսը մինչ նշված ժամանակահտվածը չվճարի այդ գումարը, դա կգնհատվի որպես երկրի կողմից դեֆոլտի հայտարարում:

2001թ. Արգենտինան $100 մլրդ-ի  պետպարտատոմսերի դեֆոլտ է հայտարարել: Երկրի իշխանություններին տևական բանակցություններից հետո հաջողվել էր վերակառուցման շուրջ փոխհամաձայնության գալ բոլոր վարկատուների հետ, բացի Elliott Capital Management-ից և Aurelius Capital Management-ից: Վերջիններս Արգենտինայից պարտքը գանձելու նպատակով դիմել են աշխարհի տարբեր դատարաններ, այդ թվում՝ Նյու Յորքի դատարան, որ հօգուտ նրանց որոշում է ընդունել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում